Թվեր և փաստեր
Ինչ է մեզ հայտնի արյան մասին. թվեր և փաստեր
Ընդհանուր գիտելիքներ, որ այն չորս խումբ ունի, որ հեմոգլոբինով պայմանավորված կարմիր գույնի է և այլն: Բայց շատ քչերը գիտեն, որ այդ կարմիր հեղուկը մեր օրգանիզմում օրական 20 000 կմ «ճանապարհ է անցնում» և, որ նրա տեսքից շատ ավելի վախենում են մարդկության ուժեղ սեռի ներկայացուցիչները, իսկ կանայք էլ գիտեն, որ այն շատ լավ մաքրվում է սառը ջրով: Բնականաբար, սրանք ամենևին էլ ամենահետաքրքիր փաստերը չեն արյան մասին…
5 լիտր
Չափահաս մարդու օրգանիզմում արյան ծավալը մարմնի զանգվածի 6-8%-ն է կազմում, երեխաների մոտ` 8-9%-ը: Այսինքն` եթե մարդու մարմնի քաշը 65 կգ է, ապա արյան ծավալը մոտ 5 լիտր է:
1000 անգամ
Օրական ավելի քան 1000 անգամ արյունն անցնում է սրտի միջով: Իսկ արյունատար համակարգը կազմող բոլոր երակներով և զարկերակներով դրա ճանապարհը հասնում է 20 000 կմ-ի:
7000 մ2
Մեր օրգանիզմում բոլոր անոթների ընդհանուր երկարությունը կազմում է 100 000 կմ: Դա հավասար է երկուսուկես հասարակածի երկարությանը: Իսկ դրանց մակերեսը 7000մ2 է, պատկերավոր արտահայտված` 10 ֆուտբոլային մարզադաշտ:
1/8 կմ/ժ
1/8կմ/ժ - այսպիսին է զարկերակներով հոսող արյան արագությունը: Դա մոտավորապես հավասար է այն արագությանը, երբ մարդը ոտքով հանգիստ զբոսնում է: Երակներով արյունն ավելի դանդաղ է հոսում, ժամում անցնելով 500 մ: Այս ցուցանիշը կարելի է համեմատել քաղաքի տեսարժան վայրերով հիացող մարդու քայլերի արագության հետ:
2,5 լ
Մահվան ելք է գրանցվում, երբ մարդը կորցնում է արյան ծավալի 1/3 մասը: Օրինակ, 90 կգ մարմնի քաշ ունեցող չափահաս տղամարդու համար վտանգավոր է 2,5 լ արյան կորուստը:
Այն կարծիքը, թե կանանց մեծ մասը ուշաթափվում է արյան տեսքից, չափազանցված է: Տղամարդիկ ավելի հաճախ են խուճապի մատնվում տեսնելով արյունը:
Գիտնականների կարծիքով, առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ ավելի շատ են հիվանդանում ստամոքս-աղիքային հիվանդություններով, երկրորդ խմբի արյուն ունեցողների մոտ հաճախ լինում են սրտի հետ կապված խնդիրներ, ալերգիա, դիաբետ, բրոնխային ասթմա, ռևմատիզմ, երրորդ խմբի արյուն ունեցողները խոցելի են թոքաբորբի հանդեպ, իսկ նրանք, ում երակներով հոսում է չորրորդ խմբի արյունը, շատ թույլ իմունիտետ ունեն:
Արյան ընդհանուր հետազոտության վերլուծության ցուցանիշները նորմայում
Արյան հետազոտությունների վերլուծություն (արյան ընդհանուր հետազոտություն)
Արյունը, «պտտվելով» օրգանիզմով, կարևոր գործառույթներ է կատարում, ՙփոխհամագործակցելով՚ բոլոր օրգանների հետ, այդ պատճառով էլ արյան հետազոտության վերլուծությունը շատ ինֆորմացիա է պարունակում օրգանիզմի ողջ աշխատանքի վերաբերյալ, հայտնաբերելով նորմայից շեղումները: Արյան հետազոտությունը ցույց է տալիս արյան հիմնական ցուցանիշների մակարդակը` լեյկոցիտների, տրոմբոցիտների, հեմոգլոբինի և այլն: Արյան նման հետազոտություն նշանակում են բժշկական ընդհանուր զննման դեպքում, այն հիվանդի հարցաթերթիկում նշվում է որպես արյան ընդհանուր հետազոտություն: Եթե հետազոտությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ լեյկոցիտների, լիմֆոցիտների մակարդակը բարձր է, ապա արյան ընդհանուր հետազոտությամբ հնարավոր է հայտնաբերել օրգանիզմում բորբոքային ախտընթացը և ինֆեկցիայի առկայությունը:
Արյունն օրգանիզմի բոլոր բջիջներին թթվածին է մատակարարում հեմեգլոբինի շնորհիվ, այդ պատճառով էլ հեմոգլոբինի բարձր կամ ցածր մակարդակը կարող է վկայել անեմիայի մասին:
Արյան ընդհանուր հետազոտությամբ որոշում են.
- էրիթրոցիտների
- հեմոգլոբինի
- լեյկոցիտների
- տրոմբոցիտների մակարդակը
- հեմատոկրիտը
- գունային ցուցանիշը
- արյան ԷՆԱ -ն
- լեյկոցիտար բանաձևի որոշումը:
Արյան հետազոտությունը և նրա ցուցանիշների վերլուծությունն օգնում է ախտորոշել սակավարյունությունը, քաղցկեղը, բորբոքային, ինֆեկցիոն հիվանդությունները, արյան մակարդելիությունը, ալերգիան:
Արյան մանրէադիտակային հետազոտությունն օգնում է որոշել արյան տարրերի ձևը, չափը, գույնը: Արյան ընդհանուր հետազոտությունը (այն նաև անվանում են արյան կլինիկական հետազոտություն) ամենատարածված հետազոտություններից մեկն է, որը կատարում են նաև պոլիկլինիկաներում: Այն վերցվում է մատից, մանրէազերծ, միանգամյա օգտագործման ասեղի օգնությամբ և քաղցած վիճակում: Իսկ նորմայից շեղումները, բնականաբար, վկայում են օրգանիզմում ախտաբանական ընթացքի մասին:
Արմինե
10.02.2016
Մեդ-Պրակտիկ
08.01.2016
Հարգելի Իրինա, բարև Ձեզ: Սուր վարակիչ հիվանդություններն ունեն համապատասխան կլինիկա: Ուղղակի հետազոտվելու համար կարող եք հանձնել արյան և մեզի ընդհանուր անալիզ, որոնք օրգանզիմի ընդհանուր վիճակի մասին պատկերացում կտան:
Իրինա
05.01.2016
Մեդ-Պրակտիկ
14.12.2015
Հարգելի Տաթևիկ, բարև Ձեզ: Լեյկոցիտոզի միակ պատճառը բորբոքումն է: Երեխաների մոտ բորբոքման դեպքում լեյկիցտների քանակը շատ արագ է բարձրանում, նույնիսկ բորբոքումն անցնելու դեպքում հնարավոր է որոշ ժամանակ պահպանվի: Ցանկալի է երկու շաբաթ անց նորից կրկնել անալիզը, տեսնելու համար դինամիկա կա, թե ոչ: Ինչ վերաբերում է ԷՆԱ-ին հնարավոր է, դեռ չի հասցրել բարձրանալ:
Տաթևիկ
12.12.2015
Մեդ-Պրակտիկ
31.10.2015
Հարգելի Նաիրա, բարև Ձեզ: Տեխնիկական խնդիրների պատճառներով, Ձեր հարցին հնարավոր չի եղել նշված ժամկետներում պատասխանել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը դեռևս ակտուալ է խնդրում ենք նորից գրել: Կփորձենք հնարավորինս շուտ արձաքանքել:
Նաիրա
03.09.2015
Մեդ-Պրակտիկ
29.12.2013
Հարգելի Մարգարիտա, բարև Ձեզ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոդված, որը կպատասխանի Ձեզ անհանգստացնող հարցերին.
http://medbukvar.ru/156/gematokrit.html
Մարգարիտա
27.12.2013
Կարդացեք նաև
Փետրվարի 14-ը ոչ պաշտոնական, բայց մասնագիտական շրջանակում լայնորեն նշվող ծրագրավորողի օրն է: 1946 թ. փետրվարի 14-ին գիտական աշխարհին և բոլոր հետաքրքրվածներին ցուցադրվեց առաջին՝ իսկապես աշխատող...
Աշխարհում մարդկանց թիվը 70 տարվա ընթացքում եռապատկվել է: Վիճակագրական տվյալների հիման վրա «Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է, թե մասնավորապես որ տարածաշրջաններում է...
Ապագա բժիշկներ, ձեզ համար առանձնացրել ենք 15 գեղարվեստական գիրք, որտեղ հիմնական թեման բժշկությունն է, բժշկի մասնագիտության առանձնահատկություններն ու դժվարությունները...
Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցե ծածկույթը հալչում է աննախադեպ արագ
2019 թվականի ապրիլին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ Գրենլանդիայի սառցե ծածկույթը տարեկան...
Ամփոփելով նախորդ տարին՝ հարկ է անդրադառնալ 2020 թ. Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչության (U.S. Food and Drug Administration) կարևոր և շրջադարձային զարգացումներին, որոնց նպատակն էր ամրապնդել...
Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել։ Այդ մրցանակը հիմնադրվել է 1991 թվականին և շնորհվում է...
- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:
- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...
Զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ունի քաղցկեղով հիվանդանալու ռիսկ, իսկ հինգերորդը՝ դրանից մահանալու: Զարգացող երկրներում միշտ քիչ են եղել քաղցկեղով հիվանդները...
Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թիվը 1831 թվականին կազմել է 161.747 հոգի, որից հայերը՝ 110.671, մուսուլմանները՝ 50.274, այլք՝ 802: Ըստ էության, Հայաստանում մարդահամար, աշխարհագիր...
Աշխարհի 191 երկրներում վերջին 25 տարիներին կյանքի ակնկալվող տեւողությունն ավելացել է շուրջ 10 տարով՝ տղամարդկանց պարագայում կազմելով 69, կանանց պարագայում՝ 74.8 տարի: Վերջին 15 տարիներին մարդիկ սկսել են...
Հայտնի է, որ որոշ կենդանիներ ավելի խելացի են մյուսներից, նրանք կարողանում են ընկերանալ, սովորել իրենց սխալներից և, նույնիսկ, մարդկանց հետ փոխհարաբերություններ հաստատել...
Տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է իր հաղթարշավն ամբողջ աշխարհում` բազում առավելություններ տալով մարդկանց: Սակայն, միևնույն ժամանակ, այն լուրջ սպառնալիք է մարդկության գոյության համար...
Ամեն տարի Mercer խոշորագույն HR խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է «Կյանքի որակի ինդեքս» զեկույցը: Ինչպես հայտնում է Business Insider-ը` ընկերությունը ուսումնասիրել է 450 քաղաքների կենսակերպը` հաշվի...
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ով օրերս հայր է դարձել, շարունակում է հազարավոր շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն